Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառայողական քննություն` Շիրակի մարզի քննչական բաժնի պետի նկատմամբ

Հունիս 19,2012 16:10

Երեկ ՀՀ ոստիկանությունից Aravot.am-ին հայտնեցին, որ ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ծառայողական քննություն է նշանակել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային բաժնի պետ, գնդապետ Կարուշ Թովմասյանի նկատմամբ: Պատճառը եղել է Aravot.am կայքում հրապարակված « Գյումրիում հնչած կրակոցները խոհարարի պատճառո ՞վ են» վերնագրով նյութը, որտեղ խմբագրության այն հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն լուրերը, որ Գյումրու ավագանու անդամի վրա կրակողը եղել է Կարուշ Թովմասյանի փեսան, վերջինս իրեն իրավունք էր վերապահել նվաստացնել լրագրողի աշխատանքը:

ՀՀ ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ ՀՀ ոստիկանապետը անչափ հետևողական է այսպիսի հարցերի նկատմամբ, և նշանակվել է ծառայողական քննություն, քանի որ ոստիկանության շիրակցի պաշտոնյան խախտել է ոստիկանության էթիկայի կոդեքսը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930