Քիչ առաջ Արշակունյաց պողոտայի վրա տեղի ունեցած վթարի արդյունքում, մարդատար ավտոմեքենան մասամբ հայտնվել էր բաժանարար պատնեշի վրա: Բարեբախտաբար, լուրջ տուժածներ եւ զոհեր չեղան:
Միջադեպից սարսափելի վախեցած մարդատարի կին վարորդը սթրեսից գոռում էր: Այդ պահին պատնեշի հակառակ կողմով պատահաբար անցնող «Շտապօգնության» մեքենան, տեսնելով, որ տուժածներ չկան, շարունակեց երթեւեկությունը` անգամ որեւէ հանգստացնող դեղ չտալով վթարից տուժած վարորդներին:
Քարշակով բեռնատար ավտոմեքենան այնպես էր հարվածել մարդատար ավտոմեքենային, որ այն շրջվել էր եւ տպավորություն ստեղծել, թե երթեւեկությանը հակառակ ուղղությամբ է գնալիս եղել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ