Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ չի պաշտպանելու ոչ մեկին

Հունիս 19,2012 16:03

 Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը «Ա1+»-ի հետ զրույցում պնդում է, որ ծեծի ենթարկողները Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները չեն եղել, ծեծողը ռեստորանի անվտանգության աշխատակիցն է:

– Պարոն Նազարյան, լրատվամիջոցներին հարազատներն ասել են’ 10-15 հոգով են ծեծել բժիշկներին,իսկ ոստիկանությունն ասում է’ մեկ հոգի է եղել հիմնական ծեծողը, դա ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Հարազատները ոչ մի հայտարարություն չեն տվել, որեւէ բան չեն ասել, մենք պարզել ենք’ կռիվը որտեղից է սկսվել, ոնց է սկսվել։ Ինչքան հնարավոր է ‘ բոլորին հավաքել ենք, բերել ենք, պիտի քննություն տարվի:  Երբ ոստիկանությունն իմացել է, ոչ մի մարդ չի եղել օբյեկտում։ Մենք ահազանգը ստացել ենք գիշերը երկուսին, երբ «Հարսնաքար»-ն արդեն  փակ է եղել, եւ որեւէ մարդ չի եղել: Հիվանդանոցում եղել է մի հոգի ծանր վիճակում եւ ի վիճակի չի եղել հայտարարություն տալու: Սպառիչ աշխատանք պիտի դրանով տարվի: Հիմնական հարված հասցնողները միանգամից բերվել են՝ պարզելու, թե ում մեջ է վեճ առաջացել, ովքեր են եղել։  Քննությունը տարվում է լայնամասշտաբ, բոլորը հարցաքննվել են: Նույն նպատակն ունի նաեւ «Հարսնաքարի» սեփականատերը’ Ռուբեն Հայրապետյանը, որը հայտարարել է, որ չի պաշտպանելու ոչ մեկին :

– Ո ՞ւմ է հայտարարել, պարոն Նազարյան :

– Ուրեմն’ հայտարարությունը կլինի, որ ինքը որեւէ մի աշխատակցի չի պաշտպանելու եւ, իմիջիայլոց, դա իր ախրանան չի, օբյեկտի ախրանան ա : Եւ իմացեք’ որեւէ մեկի նկատմամբ ներողամտություն չի լինելու:

 – Պարոն Նազարյան, մի կողմից ասում եք’ դեռ քննություն է տարվում, դեռ պարզ չի, մյուսկողմից’արդեն հայտարարում եք, թե Ռուբեն Հայրապետյանի ախրանան չի եղել, օբյեկտի ախրանան է,հնարավո ՞ր է կապ ունի, որ Դուք քավորսանիկական հարաբերությունների մեջ եք ՌուբենՀայրապետյանի հետ, դրա համար պաշտպանում եք նրան:

– Ես ձեզ ասում եմ այն, ինչ -որ կա: Ով որ հարվածել է, նա ռեստորանային համալիրի հրամանագրված ախրանիկն է հանդիսանում, քիթն էլ, որ կոտրել է, աֆիցանտն է եղել, մնացածն էլ ընթացքում կպարզվի: Ընթացքում եթե կհայտնաբերվի, որ կա կողքից մարդ, բոլորը պատասխանատվության են ենթարկվելու: Որեւէ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից:

– «Հարսնաքարի» մատուցողները առյուծի կա՞թ էին կերել, որ նման կերպ հարձակվեին հաճախորդի վրա: Փաստորեն վտանգավո՞ր է «Հարսնաքար» գնալը:

– Նման օբյեկտներում ամեն տեղ էլ կարող է դա լինել, ի՞նչ կապ ունի «Հարսնաքարը»: Նրանք հո՞ չեն իմացել, որ ՊՆ աշխատակիցներ են, քաղաքացիների մեջ վեճի պես է եղել եւ աֆիցիանտից բացի բոլորը, ովքեր էլ որ եղած լինեն, պատասխանատվության կենթարկվեն, եւ դուրս որեւէ մարդ չի մնալու:

Այո, ես մոտ եմ Ռուբեն Հայրապետյանի հետ, իմ տղայի էլ քավորն է եւ ինքն էլ է անձամբ ասել, որ բոլորը պետք է պատժվեն, որեւէ մեկի համար ինքը չի փորձելու ոչ միջամտել, ոչ ասել: Բացի դա’ ազատվելու են աշխատանքից մնացած բոլորը: Դա Ռուբեն Հայրապետյանի խոսքն է ինձ:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930