Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ կանայք վախենում են քրեական տարրերից, դրա համար էլ քաղաքականություն չեն մտնում (Տեսանյութ)

Հունիս 19,2012 15:51

Մի խումբ փորձագետներ սոցհարցումներ են անցկացրել եւ պարզել, որ կանայք խուսափում են մասնակցել քաղաքական գործընթացներին, քանի որ նրանց համար մեր երկրում մի շարք խոչընդոտներ կան: Այսօր Մամուլի ազգային ակումբում «Օքսֆամ» կազմակերպության եւ «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի պատասխանատուները ներկայացրին «Կանանց մասնակցությունը 2012 թ, ՀՀ ԱԺ ընտրություններում» թեմայով իրենց հետազոտությունների արդյունքները:

Ընտրական պայքարում չընդգրկվելու` կնոջ համար ամենագլխավոր խոչընդոտն, ըստ փորձագետների, քաղաքական պայքարում քրեական տարրերի առկայությունն է: Քաղաքական պայքարի կոպտությունն ու ագրեսիվությունը նույնպես դեր են խաղում, որպեսզի կանայք չցանկանան մտնել քաղաքականություն: Խանգարող հանգամանքներ են նաեւ`կենցաղային եւ ընտանեկան հոգսերով կանանց ծանրաբեռնվածությունը, ֆինանսական սուղ հնարավորությունները եւ ըտրակաշառքի երեւույթի տարածվածությունը, կանանց առաջմղման մեխանիզմների պակասը, կին թեկնածուների նկատմամբ անվստահություն ձեւավորող կարծրատիպերն ու կանանց անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ:

«Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի` 2010-ին անցկացրած մեկ այլ հարցումներից էլ պարզվել է, որ մեր երկրում հ/կ-ներն ավելի շատ են (3700 հ/կ), քան` քաղաքական կուսակցությունները, չնայած դրան՝ հ/կ-ներում ընդգրկված են մեր հայրենակիցների 5,2 %-ը, իսկ քաղաքական կուսակցություններւմ 10, 7 %-ը, այսինքն, ըստ փորձագետների, կուսակցականացվածությունը մոտ 2 անգամ ավելի է, ինչը, ըստ նրանց, մտահոգիչ թիվ է. «Մարդը, քաղաքական ակտիվությունից առաջ, նախ պետք է ակտիվություն դրսեւորի ինչ-որ մի հասարակական կազմակերպության շրջանակներում»: Հետազոտությունը ցույց է տվել, որ հ/կ-ներն ավելի ֆեմինիզացված են, քան քաղաքական կուսակցությունները:

Հասարակական կազմակերպություններում տղամարդիկ 30,3 % են, կանայք` 69, 7 %, սակայն հ/կ-ների ղեկավար կազմում տղամարդիկ շատանում են` դառնալով  75 %, կանաք` 25 %: Կուսակցություններում պատկերն այսպիսին է` տղամարդիկ` 53, 4 % կանայք` 46, 6%, կուսակցությունների ղեկավար կազմում տղամարդիկ 99, 2 %, կանայք` 0,8 %:

Միջոցառմանը ներկա ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանի խոսքերով. «Մենք փորձում ենք Հայաստանում խոսել ժողովրդավարության մասին, նախընտրական իրավունքի, խորհրդարան հասնելու մասին, կուսակցական համակարգ հասնելու մասին, խոսում ենք բարձր քաղաքակրթական, ժողովրդավարական արժեքներից, որը մեր իրականության հետ կապ չունի: Ցավոք սրտի, Հայաստանը լրջագույնս հեռու է ժողովրդավարական երկրի մոդելից: Այս պայմաններում խոսել կանանց՝ խորհրդարանում հայտնվելու առողջ մեխանիզմների, քարոզարշավի, ներկուսակցական դեմոկրատիայի մասին, անկեղծ ասած, հեքիաթի շարքից է»:

Լիլիթ Գալստյանի տեսակետի շարունակությունը` տեսանյութում.

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930