Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետը հրաժարվում է հայցից

Հունիս 19,2012 15:42

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ քննելով Լեռնապատի գյուղապետ Վանո Եղիազարյանի հայցն ընդդեմ լեռնապատցի Գեւորգ Մելքոնյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «Առավոտ» օրաթերթի՝ հունիսի 6-ին վճիռ է կայացրել: Մենք վճիռը ստանալուն պես հրապարակում ենք այն:

Ըստ այդ վճռի, կարճվեց հերթական քաղաքացիական գործի վարույթը.գյուղապետը հրաժարվել է հայցից:

Գյուղապետը վիճարկում էր պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հարցը, եւ «Առավոտի» այն հոդվածը, որով ըստ նրա, պատասխանողը վիրավորել եւ զրպարտել էր իրեն:

Հայցվորը պահանջում էր 500 000 ՀՀ դրամ փոխհատուցում:

Նշենք, որ խոսքը «Առավոտի» օգոստոսի 19-ի «Ով ում է զրպարտում» հրապարակման մասին է, որտեղ ներկայացված է ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ցույցը, եւ լեռնապատցիների՝ այդ կապակցությամբ հայտնված մտքերն ու կարծիքը: Միայն այդ հրապարակման կապակցությամբ, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայցվորը երեք տարբեր հայցեր էր ներկայացրել տարբեր դատարաններին:

Մեկ հայցով արդեն իսկ կար կարճման որոշում:

Այս դատաքննության ժամանակ «Առավոտի» ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Թումանյանը գտել էր , որ հայցն ամբողջությամբ պիտի մերժել եւ բերել էր մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, համաձայն որի, յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք:

«Վանո Եղիազարյանը հանդիսանում է տեղական ինքնակառավարման մակարդակում առաջնային մանդատ կրող պաշտոնյա, քանի որ զբաղեցնում է ընտրովի պաշտոն:Այդ ենթադրում է, որ նույն համայնքի բնակիչները, ինչպես նաեւ լրատվամիջոցները կարող են ազատորեն քննադատել նրան եւ ընտրովի պաշտոնյան պետք է հանդուրժող լինի» ասում է «Առավոտի» ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Թումանյանը:

«Առավոտի» ներկայացուցիչը նաեւ հղում էր արել «Թյոգեր Թյորգեսոնն ընդդեմ Իսլանդիայի», «Դե Հալեսը եւ Գիյսելան Բելգիայի» գործերին: Ըստ առաջին գործի, գանգատաբերը գրող էր , դատապարտվել էր ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների մասին երկու հրապարակումների համար, որը ազգային անվտանգության մարմինները համարել էին «սադիստական»:Իսկ «համազգեստով գազարներ» որակումները դիտել էին վիրավորական, «անհարգալից ոճ»:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930