Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մտավորականները պահանջում են ապաստանել սիրիահայ ներգաղթողներին (Տեսանյութ)

Հունիս 19,2012 15:32

 Այսօր «Արցախ» ակումբում մի խումբ հայ մտավորականներ հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ իրենց մտահոգությունը հայտնելով Սիրիայի հայկական համայնքի շուրջ ստեղծված իրավիճակից: Բանախոսները նշեցին, որ Սիրիայում օր օրի վատթարացող քաղաքական անցուդարձի հետեւանքով տեղի հայությունը հայտնվել է տագնապալի դրության մեջ: Հրապարակախոս, հասարակական գործիչ Կարինե Հակոբյանն ասաց, որ մտավորականները ՀՀ կառավարությունից  պահանջում են ստեղծել Սիրիայում ապրող հայության աջակցության աշխատանքների համակարգման խորհուրդ՝ մշակելով արագ արձագանքման գործողությունների ծրագիր. «Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը չի կարող միջամտել Սիրիայում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, բայց պարտավոր է հայրենիք լինել այնտեղից արտագաղթող հայերի համար՝ ապահովելով նրանց անվտանգությունը»,-հայտարարեց Կ. Հակոբյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից սիրիահայ ներգաղթողների հանդեպ ընդառաջող վերաբերմունքը բացակայում է:

Հարցի շուրջ երաժշտագետ  Մարգարիտ Թախտաջյանը նշեց, որ ՀՀ ոստիկանության անձնագրային բաժին է դիմել 1554 սիրիահայ, որոնցից միայն 300-ն են ստացել ժամանակավոր կեցության փաստաթղթեր. մնացած դիմումները շարունակում են մնալ անպատասխան. «Աբխազիան Սիրիայի իր հայրենակիցների ներգաղթն է կազմակերպում, քաղաքացիություն եւ հողատարածքներ տալիս, մինչդեռ Սիրիայի հայկական դեսպանատունը դեռ այնտեղ պետք է ժամանակավոր կեցության փաստաթղթեր տար գաղթողներին: Բացի այդ՝ մեզանում հարկերն են բարձր»: Tert.am լրատվական կայքի արեւմտահայերեն բաժնի խմբագիր, սիրիահայ Նաիրի Մկրտչյանը հայտնեց, որ ահազանգ է ստացել Հայաստանում գործող սիրիահայ գործարարի բիզնեսը ճնշելու մասին. «Մինչդեռ Սիրիան լավ  է նայում իր քաղաքացիներին, այդ թվում՝ հայերին: Սիրիահայերը կապված են այդ երկրի հետ, իսկ Հայաստանի պարագայում վստահ չեն, որ կարող են այստեղ հացի փող վաստակել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930