Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Սթափ մարդը ինքնասպանության չի գնա. հոգեբան

Հունիս 19,2012 15:19

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն այսօր խոսելով ինքնասպանությունների դեպքերի շատացման մասին՝ ասաց. «Մարդու ինքնապահպանման մեխանիզմները ի ծնե գալիս են իր հետ եւ հետագայում, կյանքի ընթացքում ձեւավորվում են արժեքներ, որոնք սկսում են ավելի թանկ դառնալ: Իսկ երբ այդ արժեքների հետ կապված խնդիրներ են լինում՝ մարդը գալիս է ընկճվածության մի աստիճանի, որն էլ բերում է ինքնասպանության»:

Իսկ ինքնասպանության կատարելու համար, ըստ հոգեբանի, պետք է ունենալ հոգեբանական կամ հոգեկան խանգարումներ, այլ կերպ չի լինում, սթափ մարդը նման քայլի  չի գնում:

«Ինքնասպանությունների շատացումը կախված է նաեւ Հայաստանում լայնորեն տարածված որոշակի կրոնական սեկտաների գործունեությունից, երիտասարդական շարժումների՝  էմոների, գոթերի շատացումից, որտեղ սուիցիդալ գաղափարախոսություն կա դրված, եւ մարդիկ գնում են դրան գիտակցված. Իհարկե, կան նաեւ տարիքային, հոգեբանական խնդիրեր, գումարած սոցիալական վիճակը, երբ մարդը անելանելի վիճակի մեջ է հայտնվում»,- նշեց Մադաթյանը:

Հոգեբանը նաեւ փաստեց, որ այսօր ոստիկանությունը չունի համապատասխան մասնագետներ, ինքնասպանության փորձ անող մարդուն մասնագիտական օգնություն ցույց տալու համար:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930