Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյան. «Պատգամավոր եմ դարձել առանց քոռ կոպեկի»

Հունիս 19,2012 15:13

 

Նորընտիր Ազգային ժողովում Շիրակի մարզից ընտրված սակավաթիվ պատգամավորների թիվը այսօր համալրվեց ևս մեկով. խորհրդարան մտավ նաև ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը:

Հիշեցնենք, որ նա մեծամասնական ընտրակարգով Աշոցքի, Ամասիայի գյուղերն ու Գյումրու կենտրոնը ընդգրկող թիվ 33 ընտրատարածքում պայքարի էր դուրս եկել ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի դեմ, սակայն պարտվելով, խորհրդարան մտավ ՕԵԿ-ի համամասնական ցուցակով:

2009-2010 թվականներին անցկացված մոնիթորինգի արդյուքներով ամենաակտիվ պատգամավոր ճանաչված Հովհաննես Մարգարյանը արդեն երրորդ անգամն է խորհրդարան մտնում: Քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում նորընտիր պատգամավորն ասաց. «Վստահության համար անչափ շնորհակալ եմ իմ ընտրողներից, ՕԵԿ առաջնորդից ու կուսակցականներից, հերթական անգամ աղետի գոտին իր ներկայացուցիչը ունեցավ խորհրդարանում: Ու չնայած որոշ էժանագին գրչակներ փորձում են էժանագին հոդվածներ տպագրել այն մասին, որ ՕԵԿ-ում աճուրդով են պաշտոնի հասնում ` գործադիր, թե օրենսդիր, իրականությունը ցույց է տալիս, որ ՕԵԿ-ը այն քաղաքական ուժն է, Արթուր Բաղդասարյանն էլ այն առաջնորդն է, ով մշտապես ապացուցել է, որ իր որոշումները արդար են, անկաշառ` և մարդկային, և բարոյականության առումով: Առաջին պլան մղվում է կուսակցականի աշխատանքը թիմային պայքարում: Չնայած կուսակցությունը փոքրաթիվ է, բայց ամեն ինչ արեց Գյումրիից պատգամավոր ունենալու համար: Այստեղ վաստակը երբեք աճուրդով չի գնվում, ես պատգամավոր եմ դարձել առանց քոռ կոպեկի»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատգամավորին հանձնեց նրա մանդատը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930