Հոլանդացի ֆիզպատրաստականության հայտնի մասնագետ Ռայմոնդ Վերհեյենը, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ Ռուսաստանից տեղափոխվեց Հայաստանի ազգային հավաքական ու այդ պատճառով Դիկ Ադվոկատը հրաժարվեց նրա խորհրդատվական ծառայություններից, մեկնաբանելով Ռուսաստանի ազգային հավաքականի խաղը հույների հետ եւ ընդհանրապես մրցելույթները Եվրո 2012-ում, ասել է. «Ռուսաստանը դուրս թռավ: Եվ դրան միանգամայն արժանի էր: Երկրորդ խաղակեսում ռուսները գնդակին տիրել են 80 %: Սակայն առանց ստեղծագործական մոտեցման գոլային պահեր չեն լինում: Ֆուտբոլը շատ պարզ խաղ է: Եթե դու ավելի շատ գոլ ես խփում, քան մրցակիցդ, ուրեմն արժանի ես հաղթանակի: Գնդակին տիրելու տոկոսային հարաբերությունը եւ գոլային հնարավորությունների քանակը ոչ մի նշանակություն չունեն», – գրել է նա Twitter-ի իր էջում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ