Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) 2011թ.-ի Համաշխարհային միտումներ զեկույցը

Հունիս 19,2012 14:03

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատար (ՄԱԿ ՓԳՀ) -ի զեկույցը ցույց է տալիս, որ 2011թ-ին 800.000 մարդ ստիպված է եղել հատելու սահմանները:

ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից, 2012թ.-ի հունիսի 18-ին հրատարակված զեկույցը ցույց է տալիս, որ 2011 թ-ը ռեկորդային տարի էր հարկադիր տեղահանման համար. ավելի շատ թվով մարդիկ դարձան փախստականներ, քան երբևէ՝ սկսած 2000թ-ից: ՄԱԿՓԳՀ-ի 2011 թ-ի “Համաշխարհային միտումներ” զեկույցը առաջին անգամ մանամասնորեն ցույց է տալիս հարկադիր տեղահանման աստիճանը, որը սկսվեց 2010թ–ի վերջին Փղոսկրի ափում.  սրան արագորեն հետևեցին ուրիշները Լիբիայում, Սոմալիում, Սուդանում և այլուր: Ի վեջո 4.3 միլիոն մարդ նորից տեղահանվեց, որոնցից 800.000-ը փախան իրենց երկրներից՝ դառնալով փախստական:

“2011-ը հսկայական մասշտաբով տառապանք տեսավ: Կարճ ժամանակվա ընթացքում շատ ու շատ մարդիկ ընկան իրարանցման մեջ, ինչը նշանակում է հսկայական անձնական կորուստներ բոլոր տուժածների համար”,- ասաց ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատար և ՄԱԿ ՓԳՀ-ի ղեկավար Անտոնիո Գուտերասը ՄԱԿ – ի փախստականների գործակալությունը: “Մենք կարող ենք երախտապարտ լինել, միայն եթե միջազգային համակարգը նման մարդկանց պաշտպանության համար ամուր մնա, և որ  սահմանները բաց մնան: Սրանք փորձարկման ժամանակներ են”: Ամբողջ աշխարհում 42.5 միլիոն մարդ 2011թ-ի ավարտին կամ փախստական (15.2 միլիոն) էին, կամ ներքին տեղահանված (26.4 միլիոն), կամ ապաստան հայցող (895,000):

Չնայած նոր փախստականների հսկայական թվին (ընդհանուր ցուցանիշը ավելի ցածր էր, քան 2010թ.-ի 43.7 միլիոն մարդու ամբողջ ցուցանիշը)՝ հիմնականում շնորհիվ փոխհատուցման մեծ թվով ներքին տեղահանված  անձիք վերադարձան տուն. 3.2 միլիոն, որը ավելի քան մեկ տասնամյակ բռնի տեղահանվածների վերադարձների ամենաբարձր ցուցանիշն է: Փախստականների, մեջ, չնայած կամավոր հայրենադարձության աճին, 2011 թվականը 2010թ.-ից ի վեր մեկ տասնամյակում երրորդ ամենացածր տարին էր վերադարձների (532,000 վերադարձ)  համար: Զեկույցը, որ 10 տարին մեկ թարմացվում է, ցույց է տալիս մի շարք մտահոգիչ միտումներ. դրանցից մեկն այն է, որ բռնի տեղահանումը ազդում է մեծ թվով մարդկանց վրա ամբողջ աշխարհում՝ յուրաքանչյուր վերջին հինգ տարիների  ընթացքում 42 միլիոն մարդ-ով գերազանցելով ամենամյա մակարդակը:

Միտումներից մյուսն այն է, որ այն անձը, ով դառնում է փախստական ամենայն հավանականությամբ կմնա այդպիսին շատ տարիներ` հաճախ լինելով ինչ-որ ճամբարում կամ անհուսալի պայմաններում բնակվելով որևէ քաղաքային վայրում. 10.4 միլիոն փախստական ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատի ներքո, գրեթե երեք քառորդը (7.1 միլիոն) արդեն հինգ տարի է, ինչ աքսորի մեջ են`սպասելով լուծումների: Ընդհանուր առմամբ, Աֆղանստանը մնում է ամենամեծ թվով փախստականների ծագման երկիր (2.7 միլիոն), որին հետևում է Իրաքը (1.4 միլիոն), Սոմալին (1.1 միլիոն), Սուդանը (500,000) և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը (491,000):

Աշխարհի փախստականների մոտ չորս-հինգերորդը, որ փախել է հարևան երկրներ, արտացոլված է խոշոր փախստական ​​բնակչության մեջ, օրինակ Պակիստանում (1.7 միլիոն մարդ), Իրանում (886,500),  Քենիայում (566,500) և Չադում (366,500): Արդյունաբերական երկրների թվում Գերմանիան համարվում է ամենախոշոր ընդունող երկիրը` 571.700 փախստականով: Մինչդեռ Հարավային Աֆրիկան ամենախոշոր անհատական ապաստանի հետ կապված դիմումներ ընդունողն է (107,000). այս կարգավիճակը այն սահմանել է վերջին հինգ տարիների ընթացքում: Ի սկզբանե ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատն էր օգնել միայն փախստականներին, բայց իր ստեղծման 60 տարիների ընթացքում այս գործակալության աշխատանքը աճել է`օգնելով աշխարհի շատ ու շատ ներքին տեղահանվածների և քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք չունեն ճանաչված քաղաքացիություն և մարդու իրավունքներ:

2011թ-ի  “Համաշխարհային միտումներ” զեկույցը ցույց է տալիս, որ ընդամենը 64 կառավարություններ են տվյալներ տրամադրել քաղաքացիություն չունեցող անձանց մասին, ինչը նշանակում է որ ՄԱԿ ՓԳՀ կարողացել է ներգրավել աշխարհի՝ 12 միլիոն քաղաքացիություն չունեցող անձանց շուրջ մեկ քառորդը: 42.5 միլիոն մարդկանցից, ովքեր 2011թ-ի վերջին բռնի տեղահանման վիճակում էին, ոչ բոլորը կարողացան օգտվել ՄԱԿ ՓԳՀ-ի պաշտպանությունից. օրինակ 4.8 միլիոն փախստական գրանցված է քույր գործակալության մեջ`  ՄԱԿ – ի օգնության և  աշխատանքների գործակալությունը Պաղեստինի փախստականների համար: 26.4 միլիոն ներքին տեղահանվածների թվում 15.5 միլիոնը աջակցություն և պաշտպանություն է ստանում  ՄԱԿ ՓԳՀ-ից: Ընդհանուր առմամբ 2011թ-ին ՄԱԿ ՓԳՀ-ի փախստականի և ներքին տեղահանվածների  թվաքանակը ( 25.9 միլիոն մարդ ) աճել է 700.000-ով: “Համաշխարհային միտումներ”-ը ՄԱԿ ՓԳՀ-ի հիմնական ամենամյա զեկույցն է ներքին տեղահանման վերաբերյալ: Լրացուցիչ նորությունները տարեկան հրատարակվում են մեր Վիճակագրական տարեգրքերում  և մեր՝ արդյունաբերական երկրներում ապաստանի հետ կապված դիմումների վերաբերյալ տարեկան երկու անգամ արվող զեկույցներում :

 ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի գրասենյակի կապի և հասարակական տեղեկատվության ծառայության մամլո հաղորդագրություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել