Կազանում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարին մասնակցող աշխարհի 12 ուժեղագույն շախմատիստուհիներ, որոնց թվում են նաեւ կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանը եւ թագի հավակնորդ Համփի Կոներուն, այսօր հանգստանում են:
Հայաստանցի Էլինա Դանիելյանը ութերորդ տուրում սպիտակներով պարտության մատնելով ուկրաինուհի Կատերինա Լահնոյին` 6,0 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, որն այսպիսի տեսք ունի:
1 Էլինա Դանիելյան (Հայաստան)` 6,0
2. Աննա Մուզիչուկ (Սլովենիա)` 5,5
Կարդացեք նաև
3. Համփի Կոներու (Հնդկաստան)` 5,0
4. Վիկտորյա Չմիլիտե (Լիտվա)` 5,0
5. Հոու Յիֆան (Չինաստան)` 4,5
6. Կատերինա Լահնո (Ուկրաինա)` 4,5
7. Նադեժդա Կոսինցեւա (Ռուսաստան)` 4,0
8. Տատյանա Կոսինցեւա (Ռուսաստան)`3,5
9. Ալեքսանդրա Կոստենյուկ (Ռուսաստան)` 3,5
10. Անտոանետա Ստեֆանովա (Բուլղարիա)` 3,0
11. Ալիսա Գալյամովա (Ռուսաստան)` 2,5
12. Բեթուլ Յիլդիզ (Թուրքիա)` 1,5
Վաղը կայանալու է իններորդ տուրը, որում Էլինան սեւերով հանդիպելու է Ալեքսանդրա Կոստենյուկի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ