Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել «Օրինաց երկրի» պատգամավորի թեկնածուների գրանցումները

Հունիս 19,2012 13:38

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Զուլոյան Նելսոն Նորայրի, Կարապետյան Դավիթ Անդրանիկի, Գազիյան Դիանա Վլադիմիրի գրանցումները` հաշվի առնելով վերջիններիս կողմից ներկայացրած ինքնաբացարկի մասին դիմումները:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի` 2012 թ. հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Թադևոսյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» N 2 արձանագրությունը`  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն` ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Հովհաննես Հայկի Մարգարյանին տալու մասին:

ԿԸՀ մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930