«Շարմ Հոլդինգը»-ը ներկայացնում է նոր արկածային կինոկատակերգություն` «Սիրո պոկեր» աշխատանքային վերնագրով: Այս մասին իմանում ենք ընկերության պաշտոնական բլոգի գրառումից:
«Պահանջվում է միլիոնատեր» և «Փեսացուն կրկեսից» ֆիլմերի ստեղծագործական և պրոդյուսերական թիմերը կրկին համախմբվել են նոր կինոնախագծի շուրջ: Ֆիլմի սցենարն արդեն պատրաստ է, ընթանում են նկարահանման նախապատրաստական աշխատանքները, որոնք կմեկնարկեն մոտ օրերս: Նկարահանման աշխարհագրությունը կընդգրկի ոչ միայն Հայաստանը, այլև Վրաստանը
Սիրո պոկեր» աշխատանքային վերնագրով այս ֆիլմի դերասանական կազմում են նախորդ երկու ֆիլմերից արդեն իսկ սիրված Հովհաննես Ազոյանը, Միշոն, Անի Պետրոսյանը, ինչպես նաև հայտնի դերասաններ Լիկա Էլբակյանը, Խորեն Լևոնյանը, Արտաշես Ալեքսանյանը և այլոք: Ֆիլմում իր մասնակցությունը կունենան նաև գայթակղիչ վրացուհի Շորենա Բեգաշվիլին և այլ ճանաչված վրաց դերասաններ:
Ֆիլմի ռեժիսորն է Դավիթ Բաբախանյանը, գլխավոր պրոդյուսեր` Ռուբեն Ջաղինյան, գործադիր պրոդյուսեր` Արմեն Համբարձումյան: Սցենարի հեղինակներ` Աշոտ Աբրահամյան, Դավիթ Բաբախանյան, Ռուբեն Ջաղինյան:
Լուսանկարը՝ SharmBlog-ից