Լրահոս
Օրվա լրահոսը

Քլինթոնը գովեց նախագահին, Հեֆերնը՝ վարչապետին

Հունիս 19,2012 13:09

«Ինչի՞ եք զարմանում, Քլինթոնը գովեց նախագահին, դեսպանն էլ վարչապետին պետք է գովի»,- երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Հիշեցնենք, որ նախօրեին ի պատասխան Հանրային հեռուստաընկերության այն հարցին, թե ինչ կարծիքի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Տիգրան Սարգսյանի վերանշանակման վերաբերյալ, դեսպանն ասել էր. «Մենք ոգեւորված ենք: Նա եղել է եւ կմնա Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ միջազգային հանրության շատ լավ գործընկերը: Ակնհայտ է, որ նա տնտեսագիտական ճիշտ փորձառություն ունի Կենտրոնական բանկում աշխատած տարիներից: Մենք ոգեւորված ենք: Անշուշտ, ով էլ նշանակվեր վարչապետ, մենք նրա հետ աշխատելու էինք, բայց մենք ողջունում ենք վարչապետ հենց Տիգրան Սարգսյանի վերանշանակումը եւ իրոք անհամբեր սպասում ենք նրա հետ առաջիկայում աշխատելուն»:

Արամ Սարգսյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ ինչպե՞ս է վերաբերվում նոր կառավարության կազմին: Վերջինս նշանակումներից առանձնապես սպասելիքներ չուներ, առավել եւս, որ կառավարության հիմնական կազմը պահպանվել է: Նաեւ՝ իր համար սկզբունքայինը ոչ թե անձերն են, այլ համակարգը. «Այս անհատական մոտեցումները մեր կուսակցության համար որեւէ նշանակություն չունեն, որովհետեւ խոսքն այն մասին է՝ համակարգ փոխելո՞ւ են, թե՞ ոչ»: Նոր կառավարության, նոր ծրագրի մասին դեմոկրատները կարծիք կհայտնեն այն լավ ուսումնասիրելուց հետո: Միայն գերակա ընտրված ուղղություններից եւ այս իրավիճակը փոխելու մոտեցումները ուսումնասիրելուց հետո Արամ Սարգսյանը կքննարկի նշանակված նախարարներին՝ կարո՞ղ են այդ անձինք այդ ամենն անել, թե՞ ոչ:

Ինչեւէ, նախարարական նշանակումներում մեր զրուցակիցը «արտառոց» ոչինչ չի տեսնում: Իսկ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին անգամ «լավ կազմակերպիչ» է համարում:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930