Լրահոս
Օրվա լրահոսը

Մերժելի էր ՍԴ-ի միջոցով տեղեկություններ ստանալը

Հունիս 19,2012 12:40

Սահմանադրական դատարանը ժամը 12-ին հրապարակեց մայիսի 6-ի ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով 64-Ա որոշման հետ կապված իր որոշումը: Հիշեցնենք, որ ԱԺ մեծամասնական ընտրակարգով այդ որոշումը վիճարկում էր պատգամավորության թեկնածու Դավիթ Մաթեւոսյանը: Գրավոր ընթացակարգով ուսումնասիրելով առկա նյութերը, ՍԴ-ն հայտնեց, որ սահմանադրության համապատասխան կազմվել է 76 տեղամաս, առաջադրել է 4 թեկնածու: Ընտրողների թիվը եղել է 49771: Քվեարկել են 33825-ը: Առկա է եղել 75 անճշտություն, հաղթել է ՀՀԿ անդամ Վահե Հակոբյանը:

Սահմանադրական դատարանը գնահատեց պատասխանողի կողմից ներկայացված փաստարկները, համաձայն որի՝ որեւէ դիմում չի ներկայացվել անճշտությունների վերաբերյալ վերահաշվարկի մասին՝ դիտորներից կամ վստահված անձանցից: Ընդհակառակը՝ դրանք եղել են ենթադրյալ խախտումներ: Իսկ ինչ վերաբերում է Քաջարանում թեկնածուի կողմից բարեգործություն կատարելուն, ապա դա չի հաստատվել, քանի որ մայիսի 3-ին արդեն իսկ բողոքը իրավական գնահատականի չի արժանացել:

ՍԴ-ն նաեւ արձանագրեց, որ իր միջոցով տեղեկություններ ստանալը մերժելի է եւ մերժեց Դավիթ Մաթեւոսյանի բողոքը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930