Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանի դիրքորոշումը ստուգելու է (Տեսանյութ)

Հունիս 19,2012 12:37

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը Տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հույսեր է կապում եւ նրա դիրքորոշումը ոլորտի խնդիրների վերաբերյալ պարզելու համար պատրաստվում է դիմել բոլոր այն հարցումներով, որոնք մերժել է նախորդ նախարարը՝ Մանուկ Վարդանյանը: Պարոն Հովհաննիսյանին հատկապես զարմացրել է նախորդ նախարարի պատասխանը, երբ ինքը խնդրել էր Աշտարակ տանող ճանապարհին սխալ ու ոչինչ չասող նշանի հարցը վերանայել. «Պատասխանը հետեւյալն է. գրել է , որ ֆինանսներ չունենք: Ինչ կապ ունի ֆինանսներ ունենալ-չունենալը այս իրավիճակի հետ»:

Ավտովարորդների իրավունքների պաշտպանության հ/կ նախագահը ոլորտում դեռ շատ խնդիրներ է տեսնում. «Իրենք մի քանի նախաձեռնություններով դուրս են եկել կառավարություն, ոնց որ թե բարելավելու համար, սակայն ինչպես չկա երթեւեկության կազմակերպման օրենսդրությամբ սահմանված պահանջները կատարելը, այդպես էլ մնաց թղթի վրա: Եթե չհաշվենք կենտրոնական ճանապարհները, ապա ճանապարհային նշաններն ու գծանշանները մեզ մոտ դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտվի, որ լինեն այնպես եւ համապատասխանեն մեր կառավարության որոշման պահանջներին»:

VOICE010

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930