Լրահոս
Օրվա լրահոսը

Ադիբեկյանի հարցման արդյունքներն անհասկանալի են

Հունիս 19,2012 12:20

Հատված ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հարցազրույցից:

   –Ահարոն Ադիբեկյանի հրապարակած տվյալների համաձայն՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Բակո Սահակյանին վստահող քաղաքացիների թիվը փոքրինչ նվազել է՝ մեկնարկային 33 տոկոսից իջել է 26-ի։ Կա՞ այդպիսի երեւույթ։
-Չեմ կարծում, թե կարելի է 900 մարդու կարծիքի հիման վրա նման եզրահանգումներ անել։ Սա՝ մեկ։
Երկրորդ՝ չէի ասի, թե հարցումները, մասնավորապես այդ կտրվածքով, արտացոլում են իրականությունը։ Ո՛չ։ ԼՂՀ նախագահի նկատմամբ վստահությունը շատ բարձր է, այդ թվում՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում։ Պատահական չէ, որ ՀՅԴ Արցախի կոմիտեն էլ գործող նախագահի թեկնածությունը պաշտպանելու մասին իր հայտարարության մեջ հիմնական շեշտը դրել է վերջին 5 տարիներին իրականացվող արտաքին քաղաքականության վրա։
Այս ընթացքում ՀՆԱ-ի ցուցանիշը 2,5 անգամ ավելացել է, բյուջեն՝ կրկնապատկվել, եկամտային մասն աճել է 5 անգամ, կտրուկ փոխվել է ժողովրդագրական իրավիճակը՝ ԼՂՀ-ից բնակչության արտահոսք չկա։ Ժամանողների եւ մեկնողների տարբերությունը դրական է՝ արձանագրվել է բնակչության դինամիկ աճ. բնակչության թիվը ամեն տարի ավելացել է ավելի քան 1000-ով։
Այս պայմաններում, երբ նախագահ Բակո Սահակյանը միանշանակ հայտարարություններ է անում խնդրի կարգավորման վերաբերյալ՝ ասելով, որ հարցը կարող է լուծվել միայն այն դեպքում, երբ Արցախը դառնա լիարժեք բանակցային կողմ, երբ մայիսի 3-ին Ստեփանակերտում անցկացվում է աննախադեպ զորահանդես, երբ ԼՂՀ նախագահը մշտապես լինում է զորամասերում, սահմանամերձ գյուղերում եւ գյուղական բնակավայրերում, ասել, որ նախագահի վարկանիշը թեկուզ կես տոկոսով նվազել է՝ սա ինձ համար, մեղմ ասած, անհասկանալի է։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930