Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. «Երբ մեր նկատմամբ քաղաքական հետապնդում էր իրականացվում, Օսկանյանը լռում էր»

Հունիս 19,2012 12:09

Հատված «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հարցազրույցից:

– Պարոն Կարապետյան, Ձեր կարծիքով՝ ինչ է տեղի ունենում Վարդան Օսկանյանի շուրջ, եւ ինչո՞ւ ԱԱԾ պետը նման կոշտ ելույթով հանդես եկավ։

– Եթե չեմ սխալվում, «Սիվիլիթաս»-ն առաջին տարին չէ, որ գործում է եւ հենց սկզբից է նշել իր ֆինանսական աղբյուրների մասին։ Ես համաձայն եմ Օսկանյանի հետ, որ պրոցեսը քաղաքական է։

– Ինչո՞ւ հենց հիմա սկսեցին ստուգել, չգիտեի՞ն, թե՞ թույլտվություն չկար։

– Ես ավելի լավ կարծիք ունեմ ԱԱԾ-ի հակահետախուզության մասին եւ կարծում եմ՝ վաղուց գիտեին։ Բայց միաժամանակ հիշեցնեմ, որ երբ մեր նկատմամբ քաղաքական հետապնդում էր իրականացվում, Օսկանյանը լռում էր։ Հիմա հասկացավ, որ այդ ուղտը կարող է իր դռանն էլ չոքել։ Ասեմ, որ դժվար է լինելու փողերի լվացում ասվածը ապացուցել, եթե ներսից չկա համագործակցություն։ Ընդհանրապես ԱՊՀ տարածքում նման գործերը, որպես կանոն, չեն բացահայտվել։ Ու հենց ԱԱԾ-ի հայտարարությունից էլ է երեւում, որ անհասկանալի է՝ որն է մեղադրանքը՝ հարկերի՞ց է խուսափել, թե՞ փող է լվացել։ Պարոն Հակոբյանի հարցազրույցից նկատելի էր, որ գործը ԱԱԾ-ի համար բարդացել է. խնդիրը քաղաքականացվել է ավելի շատ, քան կարելի էր պատկերացնել, իսկ ապացուցողական բազան այն չէ։ Եթե Օսկանյանին իրականում չեն ցանկանում «փչել», որպեսզի դարձնեն Սերժ Սարգսյանի «հիմնական հակառակորդը», ապա նա պետք է հիմա դառնար ամենաարմատական ընդդիմադիրը։ Բայց, ամեն դեպքում, ուզում եմ հարց հնչեցնել, որովհետեւ ոչ ոք չի հնչեցնում. օրինակ՝ Հանթսմանին ինչո՞ւ էր պետք փող լվանալ։ Նա բավականին հարուստ մարդ է, մորմոնական եկեղեցու հետ կապ ունի, նրանց են պատկանում բազմաթիվ բիզնեսներ, այդ թվում եւ՝ «Մարիոթ» հյուրանոցների ԱՊՀ ցանցը։ Ինչո՞ւ նա պետք է 1 մլն 350 հազար լվանար ՀՀ-ում։

Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930