Լրահոս
Օրվա լրահոսը

Յուլիա Տիմոշենկոյին կարող է նոր մեղադրանք առաջադրվել

Հունիս 19,2012 12:05

Ուկրաինայի Գլխավոր դատախազի տեղակալ Ռենատ Կուզմինը հայտարարել է, որ այդ երկրի նախկին վարչապետ, այժմ անազատության մեջ գտնվող Յուլիա Տիմոշենկոյին կարող է նոր մեղադրանք առաջադրվել՝ 16 տարի առաջ մի ձեռներեցի սպանության գործով։

Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում, Կուզմինն ասել է, որ կան բավարար ապացույցներ Տիմոշենկոյին գործարար Եվգենի Շերբանի սպանության գործով։

Շերբանը սպանվել է Դոնեցկում՝ 1996 թվականին։

Յուլիա Տիմոշենկոն 2011 թվականի հոկտեմբերին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի հետ 2009 թվականին գազի գնի վերաբերյալ պայմանագրեր կնքելիս պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Նախկին վարչապետը, սակայն, պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930