Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Սարիբեկ Սուքիասյանի և Վլադիմիր Կարապետյանի հետ պայմանավորվածություն ունեմ, որ իրենց դիմած քաղաքացիների դիմումներով կզբաղվեմ»

Հունիս 19,2012 11:50

Հատված ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցազրույցից:

-Պարոն Զուրաբյան, օրերս հայտարարել էիք, որ Հայ ազգային կոնգրեսի տարածքային կառույցները վերածվելու են պատգամավորական գրասենյակների: Կմանրամասնե՛ք՝ ի՞նչ է դա նշանակում:

-Այդ գաղափարը շատ բնականորեն ծնվեց: Եթե պատկերացնենք մի իրավիճակ, որ իշխանությունները չկարողանային ընտրակաշառք բաժանել, բազմակի քվեարկություն կազմակերպել և այլ լայնածավալ օրինախախտումներ անել, ապա ինձ համար միանշանակ է, որ մենք ոչ միայն համամասնական ընտրակարգով կունենայինք մի քանի անգամ ավելի շատ պատգամավորներ, այլ  նաև մեծամասնականով Կոնգրեսի կողմից հաղթանակ արձանագրած կլինեին այնպիսի մարդիկ, ինչպիսիք են՝ Սարիբեկ Սուքիասյանը, Սասուն Միքայելյանը, Վլադիմիր Կարապետյանը, Մանուշակ Պետրոսյանը, Վահագն Խաչատրյանը, Մանուել Գասպարյանը, Արշակ Բանուչյանը, Տիգրան Տեր-Պետրոսյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Դավիթ Մաթևոսյանը, Սեդրակ Հովհաննիսյանը, Լևոն Խաչատրյանը, բազմաթիվ այլ մարդիկ, որոնք այսօր ԱԺ-ում չեն, բայց միանշանակ հաղթել են իրենց տարածքներում: Եվ այդ հաղթանակը նրանցից գողացվել է համատարած ընտրակաշառքի շնորհիվ: Այս առումով ամենացցունը Սարիբեկ Սուքիասյանի դեպքն է, երբ իր հակառակորդը, ըստ պաշտոնական տվյալների, ընդամենը 400 ձայնով է անցել առաջ այն դեպքում, երբ միայն անվավեր քվեարթերթիկների թիվը մի քանի անգամ գերազանցել է այդ «առաքելությունը»: Այս բոլոր հաղթած պատգամավորները այսօր պետք է ներկայացված լինեին ԱԺ-ում և պետք է կարողանային պաշտպանել իրենց ընտրատարածքի քաղաքացիների օրինական շահերը: Եվ քանի որ ընտրակեղծարարության պատճառով նրանք ներկայացված չեն ԱԺ-ում, մենք պետք է ստեղծենք մի մեխանիզմ, որը թույլ կտա այդ քաղաքացիներին Կոնգրեսի խմբակցության միջոցով բարձրացնել իրենց ձայնը ԱԺ-ում և պետական իշխանության այլ մարմիններում:

-Պարոն Զուրաբյան, իսկ արդեն որոշե՞լ եք, թե ինչպես է գործելու այդ մեխանիզմը:

-Դա դեռ կանոնակարգված չէ, բայց ես արդեն 2 հաղթած պատգամավորների, որոնցից գողացվել է հաղթանակը՝ Սարիբեկ Սուքիասյանի և Վլադիմիր Կարապետյանի հետ պայմանավորվածություն ունեմ, որ իրենց դիմած քաղաքացիների դիմումներով կզբաղվեմ: Դա նշանակում է, որ ցանկացած դիմում կամ հարց, որը նեկայացվել է իրենց պատգամավորական գրասենյակներ, և որը իրենք նպատակահարմար կհամարեն բարձրացնել ԱԺ-ում կամ այլ ընթացք տալ, ես պատրաստ եմ բարձրացնել՝ օգտագործելով իմ պատգամավորական մանդատը: Այսինքն՝ մենք, մեր բոլոր հաղթած պատգամավորների ներկայացուցիչներն ենք լինելու ԱԺ-ում:

Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930