Գարան եւ աշնան գալուն պես, ոչ միայն քաղաքական «թեժ» կրքերն են զգացնել տալիս, այլ նաեւ նկատվում են բնապահպանական ջղաձգումներ, գարնանը Սեւանա լճից ջուր վերձնելու, իսկ աշնանը անտառահատումների հետ կապված:
Հինգ տարի ընմիջումից հետո կառավարությունը խախտում է «Uեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքը, որտեղ Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակը սահմանված է մինչեւ 170 միլիոն խմ:
Ի՞նչ է ստացվում, յուրաքանչյուր կառավարություն ձեւավորվելուց հետո Սեւանի գլխին «սեւ ամպեր» են կուտակվել:
Նմատիպ որոշում ՀՀ կառավարությունը կայացրեց 2008 թվականին` Սեւանից վերձնել 320 մլն խմ ջուրը, սակյան այդ ժամանակ մի շարք բուռն քննարկումներից հետո լճից վերձվեց 303 մլն խմ ջուր: Հայաստնաում գետերի վրա կառուցված 79 ջրամբարներում այսօր կարելի է կուտակել մոտ 1 մլրդ խմ ծավալով ջուր:
Կարդացեք նաև
Իսկ, թե ինչու դրանք լիարժեք չեն կուտակվել Ջրային պետական կոմիտեի պարզաբանմամբ` տարին չորային է եղել:
Թե՞ ինչպես են կառավարվում ջրային ռեսուրսները մեր երկրում, հայտնի է. մասնագետների պնդմամբ, որպեսզի մենք հասնենք ջրային ռեսուսների այսպես ասած՝ բանական օգտագործմանը եւ լիարժեք պահպանության գաղափարին, ապա լիովին պետք է վերանայեինք կառավարման սկզբունքները։ Հայաստանը տարեկան 7,5 միլիարդ խմ ջուր է «ունենում»(առանց Սեւանա լճի), որից միայն կարողնաում ենք 1 միլիարդ խմ-ն, իսկ մնացածը, մակերեւութային գետերով հոսում եւ գնում է դեպի դուրս։
Բազմիցս է խոսվում, որ անհրաժեշտ է ամբարել այդ ջրերի գոնե 50 տոկոսը, որի դեպքում Հայաստանը զերծ կմնա անապատացումից եւ որքան էլ ջրային ռեսուսների կառավարող մարմինը ահազանգի, թե երկրում երաշտ է, միեւնույն է դա երկրին եւ գյուղատնտեսությանը չի սպառնա:
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության տվյալների՝ ընդհանուր ջրօգտագործման ծավալը Հայաստանում տարեկան կազմում է 409 մլն խմ, որի գերակշիռ մասը վերաբերում է ստորերկրյա ջրային ռեսուրսներին՝ տարեկան 378 մլն խմ, իսկ 31 մլն խմ-ն՝ մակերեւութային ջրերին։
Սակայն ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային պետական կոմիտեի տվյալներով այս պահին ջրային համակարգում եւ նրա աշխատանքներում կա որոշակի լարվածություն:
Այսինքն Հայաստանը լինելով ջրառատ երկիր, միեւնույն ժամանակ, սահմանափակ քանակությամբ ջուր է կարողանում օգտագործել: Միեւնույն է` կոմիտեից պնդում են, որ տարին բավականին սակավաջուր է եւ առկա ջրամբարներում ջրի սակավությունը չի բավարարի ոլորտի պահանջները:
Հայաստանի տարածքում մեր ջրերը կուտակելու քաղաքականության մասին կառավարությունը լուրջ քայլեր չի կատարում, այսինքն տեղ չտալով ջրամբարաշինությանը:
Գալուստ ՆԱՆՅԱՆ
Լուսանկարը` հեղիանկի
«Երկիր»