Երեկ զրուցեցի նաեւ Մարտի 1-ի զոհերից Սամվել Հարությունյանի հոր՝
Էդիկ Հարությունյանի հետ։ «Բոլոր նրանք, ովքեր մեղավոր են Մարտի 1-ի իրադարձությունների համար, ովքեր կարող էին կանխել, բայց դա չեն արել, ովքեր իրենց ներքին մի լուման ունեն, նրանք պիտի պատասխան տան, իրենց
կաշվի վրա պիտի զգան։ Օսկանյանն էլ է մեղավոր, արտգործնախարարն էր, ամբողջ աշխարհին ինքն էր ներկայացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում հատկապես Մարտի 1-ին։ Նա փաստացի ոչ մի բան չարեց՝ կանխելու համար, իսկ կարող էր շատ բան անել։ Եվրոպայից էլ եկան, փողերը վերցրին, փախան։ Այո, ես կողմ եմ, որ Մարտի 1-ի հետ առնչություն ունեցողները նստեն մեղադրյալի աթոռին, անգամ, եթե իրենց ուրիշ բանի համար են դատում։ Այն ժամանակ գուցե հասկանան, թե ինչեր են արել իրենք։ Գուցե սխալ եմ, գուցե, ճիշտ եմ, համենայնդեպս, ոչ մի բան թաքուն չի մնում, ամեն ինչ վաղ թե ուշ բացահայտվում է։ Ուրախ կլինեմ, որ պատժվի»,-
ասաց Հարությունյանը, նա խիստ նեղսրտած էր, որ բոլորն իրենց
Կարդացեք նաև
մոռացել են։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»