Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետ Ռուբինյան. «Ինչքան էլ Սերժի դուրը չգա` երկիրը երկիր չի»

Հունիս 19,2012 11:15

«ԲՀԿ-ն կիսահղի վիճակում է»,- կարծում է ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն, որն անցած ընտրություններում ընդգրկված էր «Ժառանգության» համամասնական ցուցակում: Պարոն Ռուբինյանի այս տպավորությունը նրանից է, որ  թեեւ «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է, որ ընդդիմություն է, այնուհանդերձ, նախարարական պորտֆել ունի, որքան էլ բացատրություններ հնչեն, թե սպորտը քաղաքականության հետ կապ չունի, ԲՀԿ-ն նաեւ չորս խորհրդարանական հանձնաժողովներում ունի նախագահներ, փոխնախարարներ, մարզպետներ: Ավելին, մեր զրուցակիցը բավականին վիճելի է համարում պնդումը, որ սպորտը քաղաքականության հետ կապ չունի, քանի որ, այդ դեպքում կարելի է ասել նաեւ, որ գյուղատնտեսությունն ու առողջապահությունն էլ քաղաքականության հետ կապ չունեն ու հիշելով ընտրությունների շրջանում տարածված հումորը, որ «Հանրապետական» հիվանդանոց կա «Բարգավաճ» հիվանդանոց չկա, այս ամենին հումորով է վերաբերվում:

«ԲՀԿ-ն ոչ իշխանություն է, ոչ էլ ընդիմություն, որովհետեւ, եթե այդ մարդկանց եւ իրենց պարտնյորների պատկերացրած երկիրը բնութագրենք, ինչքան էլ Սերժի դուրը չգա` երկիրը երկիր չի»:

Ի դեպ, վաղը կայանալիք խորհրդարանի արտահերթ նիստում ակնկալվում է, որ ԲՀԿ-ն հայտարարությամբ կհստակեցնի իր կարգավիճակը քաղաքական դաշտում: Այսօր կայանալիք ԲՀԿ խմբակցության նիստում ակնկալվում է, որ քննարկվելու են հենց այդ եւ կառավարության ներկայացնելիք տնտեսական ծրագրին վերաբերվող հարցեր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930