Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրաչյա Ռոստոմյանը 2010 թվականին «Ազգային միաբանության» վստահված ա՞նձն էր

Հունիս 19,2012 11:10

ԲՀԿ անդամ Հրաչյա Ռոստոմյանը երեկ ՀՀ կառավարություն էր եկել։ Նա այսուհետ սպորտի եւ երիտասարդության նախարարն է եւ ըստ իր հայտարարության՝ անկուսակցական։ Բայց գնացեք Կենտրոն վարչական շրջան եւ հարցրեք, թե ով է եղել Հրաչյա Ռոստոմյանը 2010 թվականի հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարզով ԱԺ ընտրությունների ժամանակ։ Այն ժամանակ Հրաչյա Ռոստոմյանը «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ, ՀՀԿ-ի կողմից սատարվող պատգամավորի թեկնածու Արա Սիմոնյանի վստահված անձն էր Երեւանի թիվ 71 դպրոցում տեղակայված 10/18 տեղամասում։ Երեկ, երբ «ՀԺ» թղթակիցը նրանից հետաքրքրվել է, թե նա ինչ առնչություն է ունեցել 2010-ին թիվ 10 ընտրատարածքում անցկացված ընտրություններին, նախարարը պատասխանել է. «Ես այդ ժամանակ ԲՀԿ-ական եմ եղել, եւ այդ ժամանակ այդ ընտրատարածքում ոչ մեկի չենք սատարել եւ ոչ մի հետաքրքրություն չենք ունեցել։ Չգիտեմ՝ ինչ նկատի ունեք»։ Ռոստոմյանը կարող է ուշադիր զննել այս լուսանկարը, որում պատկերված է 2010-ի հունվարի 10-ին թիվ 71 դպրոցում տեղակայված 10/18 տեղամասում Արա Սիմոնյանի վստահված անձը՝ ընտրական փաստաթղթերի համար նախատեսված չհրկիզվող պահարանի կողքին։ Ընդ որում, նա այդ օրը սովորական վստահված անձ չէր։ Նա, ինչպես ասում են, անձամբ էր «ռուլիտ անում» այդ ընտրատեղամաս «ընտրող բերելու» գործընթացը։

«Հայկական ժամանակ»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930