Միակ նախարարը, ով կորցրեց պաշտոնը, չլինելով ԲՀԿ-ական, Մանուկ Վարդանյանն է՝ կապի եւ տրանսպորտի նախկին նախարարը։ Նա ՕԵԿ քվոտայով էր նախարար աշխատում։
– Պարոն Վարդանյան, Դուք թերեւս միակ նախարարն էիք, ով տեդ չգտավ նոր կառավարությունում։ Պատճառն արդյոք միայն, այսպես կոչված, պաշտոնակա՞նն է, որ Ձեր ղեկավարած նախարարությունը ՀՀԿ-ն վերցրեց իրեն։
– Այդպես էլ ընդունեք. Ձեր ասած պաշտոնական պատասխանն է պատճառը։
Կարդացեք նաև
– Պարոն Վարդանյան, գուցե իրականում պատճառը նախարարությունների փոխանակո՞ւմը չէր։ Վերջին շրջանում մամուլում բազմիցս գրվում էր Ձեր՝ ՕԵ կուսակցությունում կոնֆլիկտային հարաբերություններ ունենալու մասին։ Գուցե դրա հետեւանքո՞վ Դուք մնացիք առանց նախարարական պորտֆելի։
– Գուցե, դա էլ է հնարավոր, ոչինչ բացառել պետք չէ։
– Իսկ Ձեր կոնֆլիկտը ղեկավարությա՞ն, թե՞ կուսակցականների հետ էր։
– Ես որեւէ մեկի հետ կոնֆլիկտ չունեմ՝ ոչ ղեկավարության, ոչ էլ կուսակցականների։ Եթե իրենք ունեն, իրենցից հարցրեք։
– Փաստ է, որ Դուք դեռ չեք անդամագրվել ՕԵԿ-ին՝ ըստ նոր կարգի, Դուք Ձեզ այլեւս կուսակցական չե՞ք համարում։
– Ես ինչպե՞ս կարող եմ ինձ կուսակցական համարել, եթե ամսի 26-ից հրաժարվել ենք կուսակցական տոմսերից, եւ դեռ չեմ անդամագրվել։ Այո, շարունակում եմ չանդամագրվել, դեռ կծանոթանամ նոր կարգին, կուսակցության նոր կանոնադրությանը, թե որքանով նպատակահարմար կլինի նորից անդամագրվել, առաջիկայում կերեւա։
– Այսինքն, հնարավոր է այլեւս չանդամագրվե՞ք։
– Ոչինչ բացառել պետք չէ։ Դեռ կուսակցությանն անդամագրվելու
ցւսնկություն չկա… կարծում եմ՝ չի էլ լինի։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»