Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքար» ռեստորանից գանգուղեղային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված Վահե Ավետյանի վիճակը մնում է ծայրահեղ ծանր

Հունիս 19,2012 10:51

Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանից գանգուղեղային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված ՀՀ պաշտպանության նախարարության Երևանի կայազորի հոսպիտալի Ուռոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանի վիճակը մնում է ծայրահեղ ծանր: Իսկ նրա հետ հիվանդանոց տեղափոխված միկրովիրաբույժ, կապիտան Արտակ Բայադյանինը՝ կայուն ծանր: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՊՆ զինվորական հոսպիտալից:

Վահե Ավետյանը նախօրեին ևս մեկ անգամ ենթարկվել է վիրահատության և գտնվում է կոմայի մեջ: «Ինչ ասեմ, շատ վատ է»,- հոսպիտալի ընդունարանից Tert.am-ին հայտնեց որպես բուժքույր ներկայացած անձը՝ նշելով՝ բժիշկ Վահե Ավետյանը դեռ կոմայի մեջ է:

Ինչպես հաղորդում է այսօրվա «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ «Հարսնաքար» ռեստորանի անվտանգության աշխատակիցը, ով ըստ նախաքննության՝ հարվածել է երկու բժիշկներին, ոստիկանության բաժնում ցուցմունք տալուց հետո տուն է գնացել: Հարցին, թե ինչո՞ւ չի ձերբակալվել, ոստիկանությունից հայտնել են, թե քրեական գործն ուղարկվել է ՊՆ քննչական ծառայություն, մինչդեռ այստեղից հայտնել էին, որ գործը դեռ չեն ստացել:

«Դեռ չենք ստացել»,- այսօր առավոտյան Tert.am –ին ևս հայտնեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ Մերի Սարգսյանը՝տեղեկացնելով, թե ինչ ընթացակարգով է քրեական գործը տեղ հասնում: Այն է՝ գլխավոր դատախազությունը գործն ուղարկում է համայնքի դատախազություն, այստեղից՝ զինվորական դատախազություն, վերջինս էլ այն ուղարկում է ՊՆ քննչական ծառայություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930