Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանն առայժմ մեկնաբանություններ չի անում

Հունիս 19,2012 10:47

«Որեւէ մեկնաբանություն հիմա չեմ կարող տալ»,- Aravot.am-ի հարցին` ի ՞նչ տպավորություն ստացեք երեկ Փարիզում կայացած արտգործնախարարների հանդիպումից, քանի որ այն տեւական դադարից հետո կայացավ ու ինչպես իր տարածաշրջան կատարած այցի ընթացքում Բաքվում հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` այդ հանդիպման ժամանակ կողմերին նոր առաջարկներ են ներկայացվելու, ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Առայժմ մեկնաբանություններից զերծ մնալու պարոն Հարությունյանի միակ պատճառն, ինչպես հակադարձեց Aravot.am-ի հարցին նա, տեղեկատվության պակասն է: Հիշեցնենք, որ հանդիպումից հետո երեկ միայն մամուլի համար հաղորդագրություն տարածվեց, որում ընդհանուր դիտարկումներ էին արված:

Հետաքրքրվեցինք նաեւ` ի՞ նչ նոր առաջարկների մասին կարող է խոսք գնալ ընդհանրապես: Դավիթ Հարությունյանն ասաց, որ սխալ է համարում նախապես ինչ-որ կարծիքներ արտահայտել եւ մեկնաբանություններ անել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930