Օքսֆորդշիրի բնակչուհի Լիզա Պոտերը Եվրո 2012-ի խաղերից մեկի ժամանակ ձանձրանալով հեռուստացույցի առջեւ ֆուտբոլով տարված քաղաքացիական ամուսնու անտարբերությունից, մտել է ինտերնետ եւ բինգո Ladbrokes կայքում 5 ֆունտ խաղադրույք կատարելով ակնթարթորեն շահել է 1,3 միլիոն ֆունտ ստերլինգ:
Պոտերի խոսքերով ինքը դրանից հետո գրեթե ոչինչ չի հիշում: «Երեխաներս մտել էին սենյակ եւ մենք բոլորս միասին ճչում էինք: Դա այդ պահին խելագարների տուն էր», – երջանիկ կնոջը մեջբերում է The Daily Telegraph-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ