Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Լոնդոնում անցկացված AEGON Championships մրցաշարի եզրափակչում անվայել պահվածքի համար որակազրկվել է: Aravot.am-ը երեկ այս մասին տեղեկացրել է:
Այսօր The Daily Mail-ը գրում է, որ կազմակերպիչները թենիսիստին ոչ միայն զրկել են $ 57 մլն մրցանակային գումարից, այլեւ տուգանել լրացուցիչ $ 10 հազար: Ու, չնայած Նալբանդյանը կատարվածի համար ներողություն է խնդրել գծային մրցավարից, վերջինը դիմել է Սքոթլանդ-Յարդ: Ոստիկանությունը Դավիթ Նալբանդյանի դեմ գործ է հարուցել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ