Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող TOP 100 մարզիկների ցուցակը: Այն առաջին անգամ գլխավորում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեյզեր կրտսերը, որը վերջին մեկ տարում վաստակել է $ 85 միլիոն: Երկրորդ տեղում նույնպես բռնցքամարտիկ է՝ Մեննի Պակիայոն $ 62 մլն-ով: Գոլֆիստ Թայգեր Վուդսը, որն այդ ցուցակը գլխավորում էր 2001 թվականից, $ 59,4 միլիոնով նահանջել է երրորդ հորիզոնական:
Լավագույն տասնյակում ըստ հերթականության դասավորվել են ( միլիոն դոլար). Լեբրոն Ջեյմս ( բասկետբոլ)՝ 53, Ռոջեր Ֆեդերեր (թենիս)՝ 52,7, Կոբե Բրայանտ (բասկետբոլ)՝ 52,3, Ֆիլ Միքելսոն (գոլֆ)՝ 47,8, Դեւիդ Բեքհեմ (ֆուտբոլ)՝ 46, Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ)՝ 42,5, Փեյթոն Մենինգ (ամերիկյան ֆուտբոլ)՝ 42,4:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ