Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարական անեկդոտ` ծրագրի տեսքով

Հունիս 18,2012 20:54

Այսօր կայացած արտահերթ նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2012-2017 թթ. գործունեության ծրագիրը, որը ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ասել է, թե կառավարության ծրագրի հիմքում ընկած է այն գաղափարը, որ պետությունը պարտավոր է մարդու համար ստեղծել արժանապատիվ ապրելու և արարելու լավագույն հնարավորությունները: Իհարկե գեղեցիկ բաներ ասելը դժվար չէ` հայտնի անեկդոտի նման, երբ ընկերներից մեկը խորհուրդ է տալիս մյուսին` «Է դո’ւ էլ ասա»: Փաստն այն է, որ այսօր կարող են ինչ-որ մեկի, որը նաեւ պատգամավոր է, «օբյեկտի» բակում ծեծի ենթարկել մարդուն ու բնականաբար դրա համար չպատժվել կամ ամեն ինչ ավարտել ծածկադմփոցով: Ավելի խայտառակ բաների մասին, որոնք քաղաքական ու ոհմակային ենթատեսքտ ունեն, բնավ կարիքը չկա հիշեցնելու, եթե ասեմ` հայտնություն արած չեմ լինի:

Ի թիվս պոպուլիստական այլ խոստումների, կառավարության 2012-2017 թթ. ծրագրում նաեւ  որակյալ կրթական, առողջապահական և մշակութային ծառայությունների մատչելիության ապահովումն է, եւ որ ամենաոչիրատեսականն է` աղքատություն և անհավասարություն ծնող պատճառների վերացումը, արժանապատիվ ծերության ապահովումը: Իսկ սա ուղղակի կառավարական մակարդակի անեկդոտ է հիշեցնում կամ ծաղր. «ինքնաիրացման պայմանների առկայության և արդարության ապահովում՝ որպես արտագաղթի կանխարգելման արդյունավետ միջոց»:  Ինչ վերաբերում է ըստ կառավարության ծրագրի «մարդու և բնության ներդաշնակ զարգացմանը», դա էլ երեւի կառավարության անդամները իրենց որսի գնալը եւ ցոփուշվայտ վայելքները նկատի ունեն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930