Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բոստանջյանը գովում է իշխանությանն ու կառավարության նոր ծրագիրը

Հունիս 18,2012 20:27

Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում կառավարության նոր ծրագիրը գովեց: Քանի որ ծրագրում նախատեսվում է աղքատության կրճատում 8-10 %-ով, մեր հարցին` կհաջողվի՞ դա իրականություն դարձնել` պարոն Բոստանջյանը պատասխանեց. «Կհաջողվի: Ինձ թվում է 8-10 %-ը ավելի զուսպ թիվ է ասված: Ես հակված եմ մտածելու, որ երեւի մենք կգերազանցենք այդ ցուցանիշը»:

Մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հիմք կա այդպես մտածելու, եթե նույն օլիգոպոլ համակարգը կա, նույն բիզնեսմենները խորհրդարանում են, որոնք գներով ճնշելու են ժողովրդին` պարոն Բոստանջյանը վստահեցրեց, որ օլիգարխների մուտքը ԱԺ շատ ուրախալի իրականություն է. «Չեմ կարծում, որ դա կարող է ունենալ բացասական ազդեցություն: Օլիգոպոլ այս միտումները, ես ձեզ ուզում եմ հավատացնել, որ պետք է նահանջեն, մենք այլընտրանք չունենք»: Մեր զարմանքին, որ գործարարները օրենսդիր մարմնում են, հո իրենց վնաս չե՞ն տալու, որ նահանջեն` Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Եթե ունենք իշխանության կամք, իսկ ես կարծում եմ, որ ունենք, մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր սուբյեկտ, իրավաբանական թե  ֆիզիկական անձ պետք է կատարի պարտավորություններ` պետության նկատմամբ: Այդ պարտավորությունների կատարումը նշանակում է, որ պետք է գնաճային սցենարները մեր հասարակության մեջ զսպել: Մենք ունենք խնդիրներ եկամուտները բարձրացնելու, եւ բոլոր դեպքերում առանց պարտավորությունների պատշաճ կատարման մենք  չենք կարող հասնել այդ առումով հաջողությունների, եւ մեր քաղաքական ու պետական մեր իշխանությունը, որքան ես նկատել եմ, վճռական են այդ իմաստով: Իսկ կառավարության նոր ծրագրում, ըստ էության, որոշակի տրանսֆորմացիաներով բոլոր այն խնդիրներն են, որոնք ծանրացած են մեր երկրի առջեւ: Դրանք նախկինում էլ են եղել, հայտնի պատճառներով դրանք չեն կատարվել, ինչպես կցանկանայինք: Բնականաբար, դրանք պետք է շարունակվեն, իհարկե նոր մոտեցումների առկայությամբ: Ռիսկային դաշտի հնարավոր չեզոքացման պայմաններում առաջիկա ժամանակահատվածում պետք է այդ ծրագիրը կատարվի, կարծես թե այլընտրանք չկա»: Մեր դիտարկմանը, որ մի խոսքով, դուք մեծ հույսեր ունեք այս նոր ծրագրի հետ կապված` պարոն Բոստանջյանը պատասխանեց. «Միգուցե ես շատ լավատես եմ, բայց միշտ հույսը վերջինն է մեռնում: Նմանապես, ես այս պարագայում այդպես եմ կարծում»:

Քաղաքական դաշտում այս շրջանում փոփոխություններ են լինում, իսկ Վարդան Բոստանջյանը զբաղվում է դասախոսական իր աշխատանքով: Մեր հարցին` քաղաքականությունից դուրս նորմա՞լ է, ո՞նց եք Ձեզ զգում` պարոն Բոստանջյանը պատասխանաեց. «Չեմ ուզում չափազանց մտածեմ դրա վերաբերյալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930