««Արմավիա» ավիաընկերությունը հայտնում է, որ U888 չվերթի մասին մամուլում տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,-իր հայտարարության մեջ նշում է ավիաընկերության մամուլի բաժինը:
«Արմավիա» ավիաընկերության Սանկտ-Պետերբուրգից Երևան ժամանող 888 համարի չվերթը չի կայացել եւ ըստ լուրերի՝ պատճառը օդանավի խափանված շարժիչն է եղել:
«Շարժիչը նորմալ աշխատել է, վնասվել է ստարտերը`շարժիչի պահեստային մասը: Խնդրի հայտնաբերումից անմիջապես հետո ստարտերը միանգամից փոխել են»,-ասված է հայտարարությունում:
Իսկ այն ուղևորները, որոնք այդ ընթացքում չէին կարող սպասել, շտապ տեղափոխվել են Գյումրի, որտեղից էլ ավտոբուսներով Երևան և կամ վերադարձրել իրենց թռիչքի տոմսերը:
«Ինչ վերաբերում է նրան, որ ուղևորներին ասվել է, թե տոմսը հետ տալու ժամանակ իրենցից տուգանք կգանձվի և կվերադարձվի միայն տոմսի արժեքի 70 տոկոսը, դա անհեթեթություն է:
Կարդացեք նաև
Մանրամասները կարդացեք այստեղ: