Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն ու ֆերմերներն ընդհանուր հայտարարի չեն գալիս (Տեսանյութ)

Հունիս 18,2012 19:20

Սոցիալապես անապահով խավի համար վերջին տարիներին գազի սակագինը կառավարությունը սուբսիդավորում է: Գազի բարձր գնից պարբերաբար դժգոհում են նաեւ ֆերմերները: Aravot.am-ը ֆերմեր  Վարուժան Խոդեդանյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ կառավարությունը նրանց եւս չի աջակցում ու արդյոք նման պահանջով իրենք դիմել են: «Շատ ենք ասել այդ հարցով: Ասել ենք ոչ թե սուբսիդավորեք, համաձայն ենք այն բանին, որ վաճառենք նոր փողը տանք, ոչ թե ամեն ամիս մեզնից փող ուզեն: Այսինքն երեք ամիս մեզ դոտացիոն եղանակով գազ տան, դրան չեն համաձայնում»: Պարոն Խոդեդանյանի խոսքերով, կառավարության բարեփոխումների ծրագիրը ոչ մի կերպ չի առնչվում ջերմատնային տնտեսությունների զարգացմանը.«Ընդհանրապես չի ազդել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930