Լրահոս
Օրվա լրահոսը

Բեգլարյանի մանդատը` Սահակյանին

Հունիս 18,2012 18:39

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի 2012թ. հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Բեգլարյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» N 1 արձանագրությունը, կազմել է արձանագրություն` ԱԺ համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատն ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Հովհաննես Միշայի Սահակյանին տալու վերաբերյալ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել