Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ մայորն անզոր է օլիգարխի թիկնազորի առջև. «Չենք լռելու»-ն այցելել է ծեծված բժշկին.

Հունիս 18,2012 17:56
ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ

 «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանը հաջողվել է այցելել ՀՀ ՊՆ հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում անգիտակից վիճակում գտնվող, նախօրեին դաժան ծեծի ենթարկված բուժծառայության մայոր Վահե Ավետյանին: Համաձայն մամուլի հրապարակումների, Ավետյանին ծեծի են ենթարկել ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները:

Նախաձեռնության անդամները զրուցել են ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունքի պետ, բուժծառայության փոխգնդապետ Հայկ Անտոնյանի հետ: Վերջինս հայտնել է, որ ծեծի ենթարկված Ավետյանը երեկ երեկոյան հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Նրա ուղեղում առաջացել է հեմատոմա, որի արդյունքում գլխուղեղի մի կիսագունդը որոշ չափով տեղափոխվել է մյուս կիսագնդի մեջ: Անտոնյանն իր կոլեգայի վիճակը ծայրահեղ ծանր է համարում, ինչը նշանակում է, նրա կյանքին լուրջ վտանգ է սպառնում:

Վերակենդանացման բաժանմունքի պետը նշել է, որ ծեծի է ենթարկվել նաև Ավետյանի ընկերը` հոսպիտալի մեկ այլ աշխատակից, միկրովիրաբույժ Արտակ Բայադյանը: Վերջինս գանգուղեղի ծանր ցնցումով նույնպես գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

«Չենք լռելու»-ն իր պատրաստած տեսանյությում, խախտելով լրագրողական էթիկայի կանոնները, որոշել է ցույց տալ Ավետյանի վիճակը` որպես ևս մեկ ահազանգ այն իրողության, թե որքան անպաշտպան ենք բոլորս սեփական երկրում, քանի անպատժելի են հաստավզերի տերերը` նրանց թևեր տվողները:

 

 «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930