Ինտերնետային հսկա Google ընկերությունը իր նոր հրապարակված «թափանցիկության զեկույցում» փաստում է, որ աճել է տարբեր երկրների իշխանությունների կողմից անցանկալի համարվող ինտերնետային բովանդակության «Հեռացման պահանջների» թիվը։
Զեկույցում ասվում է, որ հատկապես աճել է կառավարությունների կողմից անցանկալի համարվող տեսահոլովակների հեռացումը պահաջող դիմումների թիվը ոչ միայն խոսքի ազատության սահմանափակումներով հայտնի երկրներից, այլ նաեւ արեւմտյան ժողովրդավարական պետություններից։ Մասնավորապես, 270 նման պահանջ է ստացվել Իսպանիայից, 187 ԱՄՆ-ից։
Google-ը նշում է, որ բավարարվել է նման պահանջների շուրջ 42 տոկոսը։
«Ազատություն» ռադիոկայան