Հունիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Ռոբերտ
Բրադտկեն՝ Միացալ Նահանգներ, Իգոր Պոպովը՝ Ռուսաստանի Դաշնություն և Ժակ
Ֆորը՝ Ֆրանսիա) համատեղ հանդիպում ունեցան Հայաստանի արտգործնախարար
Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ:
Կարդացեք նաև
Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Համանախագահները նախարարների հետ քննարկեցին Լեռնային Ղարաբաղի
հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու
նպատակով ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաև հումանիտար շփումների
զարգացման, պատմամշակութային արժեքների պահպանության ու հրադադարի
խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման ուղղությամբ հետագա
աշխատանքները:
Համանախագահները նաև խորը մտահոգություն հայտնեցին առճակատման գծերում
վերջին միջադեպերի կապակցությամբ և ընդգծեցին 1994թ. զինադադարի
համաձայնության հարգման անհրաժեշտությունը: Արտաքին գործերի նախարարներն
իրենց վճռականությունը հայտնեցին շարունակելու աշխատանքը Մինսկի խմբի
համանախագահների հետ՝ խաղաղ կարգավորման ուղղությամբ և իրենց
պատրաստակամությունը՝ ձեռնարկելու վստահության ամրապնդման միջոցներ, ինչը
կարող է բարելավել մթնոլորտը բանակցությունների ընթացքի համար:
Հանդիպումն անցավ դրական, կառուցողական մթնոլորտում: Որպես հաջորդ քայլ՝
համանախագահներն առաջիկա շաբաթներին կայցելեն տարածաշրջան: