Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյանը մեծ հույսեր է կապում Գագիկ Բեգլարյանի հետ

Հունիս 18,2012 16:47

4-րդ գումարման ԱԺ-ի ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը մեծ հույսեր է կապում տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանի հետ: Aravot.am-ի հետ զրույցում նոր նշանակումների հետ կապված նա ասաց. «Նոր նշանակված նախարարներին գրեթե բոլորին ճանաչում եմ, նրանց բոլորի մասին դրական կարծիքի եմ»: Ինչ վերաբերում է Գագիկ Բեգլարյանին, պարոն Բոստանջյանը շատ ուրախ է, որ նրան է հանձնվել ամենակարեւոր ոլորտներից մեկը` տրանսպորտի եւ կապի: Վարդան Բոստանջյանը որեւէ վերապահում չունի նույնիսկ Գագիկ Բեգլարյանի` հայտնի միջադեպի հետ կապված. «Չեմ ուզում մեկը մյուսի հետ կապել, դա միգուցե գործընթացներ, երեւույթներ են, որոնք իմ իմաստավորման, գնահատման դաշտ չեն մտնում: Ես Բեգլարյանին ճանաչում եմ 1995-ից եւ հավատացնում եմ ձեզ, եւ ուզում եմ բոլոր անհավատները հավատան, որ ինքը մակարդակ ունեցող անձնավորություն է` գործեր իրականացնելու առումով եւ ընդհանրապես: Տրանսպորտի բնագավառում, հատկապես հաշվի առնելով Հյուսիս-հարավ մեր ճանապարհը, ես ուզում եմ չափազանց կարեւորել, աշխարհաքաղաքական այս վայրիվերումների պարագայում շատ կարեւոր է մեր երկրի համար, եւ ես շատ ուրախ եմ, որ այդ մասը կառավարման առումով հանձնված է Գագիկ Բեգլարյանին»:

Երբ ԲՀԿ-ական նախարարները հանձնեցին իրենց պորտֆելները, նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպմանը հայտնել է, որ շատ գոհ է եղել նրանց աշխատանքից: Մեր հարցին` նրանցից հետո նոր նախարարների օրոք հնարավո՞ր է ոլորտը հետընթաց ապրի` կոնկրետ առողջապահություն, սոցիալական ոլորտ նկատի ունենք` պարոն Բոստանջյանը պատասխանեց. «Ես մտածում եմ, որ սրանք համալիր բնույթի, պետական խնդիրներ են, եւ իհարկե, մեծ նշանակություն ունի նաեւ նախարարը, բայց նախարարը, այդուհանդերձ, կառավարության անդամ է, եւ ներկայացուցիչների ինստիտուտը, այսինքն` օրենսդիր իշխանությունը եւս իր վերահսկողական մոտեցումների պարագայում ես չեմ կարծում, որ անձով պայմանավորված խաթարում ուենանք այդ ոլորտում: Կադրը նշանակություն ունի, բայց կադրը չի կարող ինքնագործունեությամբ զբաղվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930