Լրահոս
Օրվա լրահոսը

1336 դիմորդ «կտրվել» է մաթեմատիկայից, 77-ը՝ 20 ստացել

Հունիս 18,2012 16:26

Այսօր մաթեմատիկա առարկայի քննության արդյունքների բողոքարկման օրն էր: ԵՊՀ-ում բողոքարկել է 3 դիմորդ՝ խնդրելով վերահաշվարկ անել: Բոլորի դիմումներն էլ ընդունվել են:

Երեւանի թիվ 14 հիմնական դպրոցում ձեւավորված քննակենտրոնում բողոքարկել է 7 դիմորդ: Նրանք խնդրել են օպերատորին միասին վերահաշվարկ անել՝ ներկայացնելով իրենց ձեւաթղթերը: Նրանցից 4-ը համոզվել է, որ ճիշտ են հաշվարկված միավորները, 3-ը ամեն դեպքում բողոքարկել է:

Արդեն հայտնի է նաեւ մաթեմատիկա առարկայի քննության միջին միավորը: Հիշեցնենք, որ դիմում- հայտ էր ներկայացրել 8957 դիմորդ, բացակայել՝ 359-ը:

Ի դեպ, ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը, մաթեմատիկայի միջին միավորը 11,6 է, սա այն դեպքում, երբ 2011-ին՝ 6,02 էր, 2010-ին՝ 10,3, իսկ 2009-ին՝ 10,8:

Մաթեմատիկայից 17,5-20 միավոր է ստացել 747 դիմորդ, որոնցից 77-ը՝ լիարժեք 20 միավոր, 13,5-17,25 է վաստակել մաթեմատիկա հանձնած 2177  դիմորդ: 7,5-13,25 ստացել է 4338  մարդ, դրական միավորի շեմը չի հաղթահարել 1336 դիմորդ, որը կազմում է 15,5 %:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930