Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնին հավակնող արժանի թեկնածուներ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շատ է տեսնում, բայց նախարարությունը օգոստոսին նախատեսված ռեկտորի մրցույթին հենց ամենաարժանիին է սատարելու:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց .«Մրցույթը լինելու է բաց, ոչ կանխորոշված, եւ մրցույթին կարող են մասնակցել բոլոր այն թեկնածուները, որոնք կբավարարեն համապատասխան գիտական աստիճանի ցենզը, կոչման աշխատանքային ստաժը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ