Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի այգիներում և պուրակներում կտեղադրվի WiFi համակարգ

Հունիս 18,2012 15:09

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանգստյան օրերին կատարած շրջայցի ընթացքում հետևել է մայրաքաղաքի մուտքերին հարող տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին և ներկայացրել իր դիտողությունները:

« Քաղաքի մասին առաջինը տպավորությունը ձևավորվում է հենց մուտքերից: Ամենօրյա հետևողականությունն և սրտացավ վերաբերմունքը պետք է լինի յուրաքանչյուրի կողմից»,-աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետն ու հանձնարարել հնարավորին սեղմ ժամկետում ավարտել նշված տարածքների կանաչապատումն ու գեղարվեստական ձևավորումը:

Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ բոլոր վարչական շրջաններում շարունակվում են ծառերի կրապատման և բուժման աշխատանքները, զուգահեռաբար բուժվում են նաև մշտադալար տնկիները` հնարավոր չորացումից խուսափելու նպատակով:

Քաղաքապետ հանձնարարել է սեղմ ժամկետում ավարտել նախկինում անցկացված, սակայն տեխնիկական պատճառներով չշահագործվող ոռոգման ցանցերի վերագործարկման նպատակով տարվող աշխատանքները և համապատասխան տարածքներն ապահովել ոռոգման ջրով:

« Օգտագործելով մեր բոլոր ռեսուրսները պետք է աշխատանքներ տանենք, որպեսզի առաջիկա տարիների ընթացքում վերջնականապես լուծենք մայրաքաղաքի ոռոգման ցանցերի գործարկման խնդիրը»,-նշել է քաղաքապետը:

Այգիներում  և պուրակներում WiFi համակարգի տեղադրման վերաբերյալ զեկուցվել է, որ ընտրված 25 վայրերում լայնաշերտ ինտերնետի անցկացման նպատակով բանակցություններ են ընթանում կապի օպերատորների հետ:

Անդրադառնալով բակային տարածքներում մանկական ու մարզական խաղերի տեղադրմանը` քաղաքապետը հանձնարարել է հսկողություն սահմանել աշխատանքների ընթացքի նկատմամբ և ապահովել, որ խաղերը տեղադրվեն տարածքների բարեկարգումն իրականացնելուց հետո:

Քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է հսկողությունը սեփական եկամուտների գումարների հավաքագրման, մասնավորապես աղբահանության վարձավճարների հավաքագրման ուղղությամբ: Կշարունակվի նաև բջջային կապի օպերատորների աջակցությամբ սահմանված ժամկետների  վերաբերյալ քաղաքացիներին իրազեկելու գործընթացը:

Մայրաքաղաքի դպրոցներին և մանկապարտեզներին ցուցաբերվող աջակցությունը խթանելու և առավել նպատակային դարձնելու նպատակով՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակտիվացնել «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» կայքերի գործունեությունը։

Ընթացքի մեջ են վարչական շրջաններ – համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում իրականացվող բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքները: Ոորակի ապահովման նպատակով պատասխանատուների կողմից կատարվում են շրջայցեր:

Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում կամրացվեն ու կվերանորգվեն Մյասնիկյան պողոտայի միջնապատերը:

Շարունակվում է խիստ հսկողությունը ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Նախորդ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել է իրավախախտման 12 դեպք:

« բոլոր ապօրինությունների մասով պետք կայացնել քանդման որոշում»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողությանը` զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել են վարորդների ծխելու, սանիտարական ոչ պատշաճ տեսքով մեքենաների երթևեկման, ինչպես նաև կանգառագոտիներից դուրս կայանման մի շարք դեպքեր: Զեկուցվել է նաև, որ  նախորդ շաբաթ կայացել են Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների հերթական մրցույթները:

Չգործող, սակայն վերագործարկման ենթակա շատրվանների վերանորոգման վերաբերյալ «Ջրային կառույցներ» ՓԲԸ տնօրենը զեկուցվել է, որ մինչև հուլիս կվերագործարկվեն ևս 3 մայրաքաղաքային շատրվան:

Սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Այստեղ նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև հանգույցների կառուցման ուղղությամբ: Ավարտական տեսքի է բերվում Աբելյան-Հալաբյան հատվածը:

Շարունակվում են նաև մայրաքաղաքի գեղարվեստական լուսավորության ցանցում եղած թերությունների վերացման և նոր շենքերի լուսավորման աշխատանքները:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի գեղարվեստի խորհրդում քննարկել և առաջարկություն ներկայացնել Դվին հյուրանոցի հարևանությամբ տեղադրված արձանախմբի տեղափոխման հետ կապված:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930