ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում, դաժան ծեծկռտուքի փաստով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նրա խոսքով, ձերբակալվածներ դեռ չկան, կատարվում է քննություն: NEWS.am-ի տեղեկություններով, Կենտրոնական կայազորի Ռազմական հոսպիտալ մարմնական վնասվածքներով տեղափոխվել 2 հոգի` ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը եւ բժիշկ Արտակ Բայադյանը: