Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արտեմ Ասատրյանն իրեն նախորդող ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանից ժառանգել է համակարգ, որը ենթակա է բարեփոխման: Այսօր, կառավարության արտահերթ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը: «Նորմալ ժառանգություն, համակարգ, որը բարեփոխումների մեջ է, համակարգված գործունեության մեջ ենք, եւ այդ աշխատանքները շարունակվելու են»:
Նախարարը չբացառեց հնարավոր կադրային փոփոխությունները.«Որեւէ կադրային փոփոխություն ինքնանպատակ չէ, կադրային փոփոխությունները կարող են լինել միայն այն դեպքում, երբ մարդիկ իրենց աշխատանքը չեն կատարում»:
Առաջնային ծրագրերից, պարոն Ասատրյանը առանձնացրեց կենսաթոշակային բարեփոխումների շարունակականությունը, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը եւ մյուս ոլորտների բարեփոխումները, որոնք ըստ նախարարի, ընթացքի մեջ են:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ