Երեկ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկված ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանի կյանքին վտանգ է սպառնում:
Այս մասին « Ա1+»-ին հայտնեց հոսպիտալի բժշկուհիներից մեկը: Նրա խոսքերով` 34-ամյա Վահեի կյանքի համար պայքարում է հոսպիտալի գրեթե ողջ անձնակազմը, գիշերը նրան վիրահատել են, սակայն կյանքին սպառնացող վտագն առկա է:
Վահե Ավետյանը գլխուղեղային լուրջ տրավմա է ստացել հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: Նրա հետ է եղել նաեւ նրա գործընկեր Արտակ Բայադյանը, ով եւս գլխուղեղային վնսավածք է ստացել եւ ում վիճակը, ինչպես հոսպիտալից փոխանցեցին, կրկին ծանր է, սակայն 32-ամյա Արտակի կյանքին վտանգ չի սպառնում:
Վահեի գործընկերները բարկացած են կատարվածից: Շրջանառվող տեղեկություններով, զինվորական բժիշկներին ծեծի է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ