Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլմեր՝ երեխաների համար. «Հեքիաթֆիլմ» նախագծի հեղինակը կոչ է անում շարժվել սրտի թելադրանքով

Հունիս 18,2012 14:29

«Հեքիաթֆիլմ» նախագիծը ստեղծվել է , որպեսզի նկարահանի ֆիլմեր հատուկ երեխաների համար: Կինոն և հեռուստատեսությունը խոր ազդեցություն ունեն երեխաների և երիտասարդների մտածողության, հոգեբանության ու աշխարհընկալման վրա: Մեր օրերում մանուկները, պատանիներն ու երիտասարդները՝ հաճախ այլընտրանք չունենալով, ցավոք, ստիպված են լինում դիտել եսասիրություն, դաժանություն, սանձարձակություն և այլասերվածություն ուսուցանող ֆիլմեր, որոնք բացասաբար են անդրադառնում նրանց վարքագծի վրա: « Աշխարհի համար խաղաղություն երազելու փոխարեն ճիշտը քայլ անելն է: Յուրաքանչյուրիս կողմից արված թեկուզ փոքր քայլը՝ գումարվելով մյուսինին, կդառնա լուրջ գործողություն մեր մոլորակի խաղաղությանն ընդառաջ: «Հեքիաթֆիլմ»-ը ստեղծվեց, որ ոչ միայն կոչ անի բոլորին, այլ ինքն էլ քայլի այդ ուղղությամբ»,-ասում է «Հեքիաթֆիլմ»նախագծի հեղինակ, «Թևավոր Երազանքը » ֆիլմի ռեժիսոր,սցենարի և երգերի հեղինակ Նարինե Մնացականյանը:

Այս նախգիծը երեխաների և երիտասարդների կյանքում կավելացնի այնպիսի ֆիլմեր դիտելու հնարավորությունը, ինչպիսիք անձի մեջ բարություն, ազնվություն, մարդասիրություն, նվիրվածություն և մարդկային այլ բարձր հատկանիշներ են ձևավորում: «Հեքիաթֆիլմ» նախագիծն իր ֆիլմերով նպատակ ունի ճիշտ կազմակերպել երեխաների և ինչո՞ւ ոչ, նաև ողջ ընտանիքի ժամանցը: Այսինքն՝ այս նախագծում տեղ գտած ֆիլմերը, չունենալով տարիքային սահմանափակում, դիտողի համար լինելու են միաժամանակ և՛ժամանցային ու հաճելի, և՛ հոգեբանորեն անվնաս, և՛ ուսումնադաստիարակչական՝ առաջարկելով վնասակար սովորություններից ու դաժան ցանկություններից հրաժարվելու տարբեր եղանակներ:

Նշենք, որ «Հեքիաթֆիլմը» , որպես հեղինակային նախագիծ «Հայհեղինակ»-ում գրանցվել է 2009թ. հոկտեմբերի 23-ին: Իսկ առաջին՝ «Թևավոր Երազանքը» ֆիլմը կինոդիտողների դատին է հանձնել 2010թ. սեպտեմբերի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

Նարինեն խորհուրդ է տալիս  բոլորին դիտել ոչ թե այն ֆիլմերը, որոնք թվացյալ պահանջարկ ունեն, այլ այն, ինչն իրենց սիրտը, միտքը, խիղճն ու հավատն են թելադրում: «Սիրելի կինոդիտողներ, հավատացե՛ք, շատ բան հենց ձեզնից է կախված: Ընտրություն կատարելուց առաջ լավ մտածեք: Եթե դուք չքաջալերեք անօրակությունը, նույն ռեժիսորը երկրորդ անգամ նմանատիպ ֆիլմ չի նկարահանի: Հարգելի հանդիսատես, ամեն ինչ սկսվում է քեզնից ու որոշվում քեզանով»,-հորդորում է նա:

Արդեն նկարահանված է նախագծի երկրորդ՝ «Արժանի լինել» ֆիլմը: Այս պահին ընթանում են ֆիլմի մոնտաժային աշխատանքները: «Արժանի լինել» ֆիլմը երեխաների և նրանց ծնողների դատին կհանձնվի աշնանը:

Քրիստինա Միրզոյան

Դեռ չե՞ ք  հավանել «Առավոտ երիտասարդականի»   ֆեյսբուքյան էջը: :(  Շտապեք հավանել եւ կարդալ երիտասարդական թեմաներով լավագույն հրապարակումները :) :

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930