Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր. «ԼՂՀ կոնֆլիկտը տապոռով չի լուծվի»

Հունիս 18,2012 14:08

«Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործ է հարուցվել, ուստի ես չեմ կարող որևէ բան ասել՝ խախտելով Օսկանյանի անմեղության կանխավարկածը: Քրեական գործի քննությունը կպարզի՝ Օսկանյանի կատարածը զանցա՞նք է, թե՞ հանցանք: Ես ուզում եմ կարծել, որ զանցանք է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

 Նա անդրադարձավ նաև ՀՀ նորանշական կառավարության գործունեությանը և տեղեկացրեց. «Շարունակվում են պահպանվել այն հիմնական սկզբունքները, որոնք կառավարությունը որդեգրել էր սոցիալ-տնտեսական և մյուս բոլոր ոլորտներում տարվող աշխատանքների առումով: Իսկ նոր ծրագիրը կներկայացվի հունիսի 20-ին»:

Պարոն Մինասյանը՝ պատասխանելով որոշ ոլորտներում ետ մնալու՝ ՀՀ-ում գրանցված իրավիճակին վերաբերող հարցին, նշեց. «2008-2011 թվականներին, երբ որոշ դեպքերում ՀՀ-ն ինչ-ինչ ծրագրերի առումով ետ էր մնում, դա կապված էր համաշխարհային ճգնաժամի հետ»:

Մ. Մինասյանն ասուլիսի ընթացքում խոսեց նաև այսօր Փարիզում կայանալիք՝ ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին և նկատեց. «Սա մի հանդիպում է, որ տեղի է ունենալու Ադրբեջանի կողմից շփման գծում դիվերսիոն գործողությունների ֆոնի վիա: Հայաստանի ԱԳ նախարարի համար որպես հանդիպման բնաբան կլինի ՀՀ նախագահի կոշտ դիրքորոշումը: Շարունակվելու է Մինսկի խմբի երեք հիմնական սկզբունքների պահպանմանն ուղղված քաղաքականությունը: Չեմ կարծում, թե կոնֆլիկտը հենց վաղը տապոռով կլուծվի, այն զգայական պրոցես է և ժամանակ է պահանջում»:

Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930