Օրեր առաջ «Առավոտ երիտասարդականը» անդրադարձել է Արմինե Գրիգորյանի՝ Հայաստանից հեռանալու նորությանը, սակայն պատճառներն այն ժամանակ դեռ հաստատուն չէին: Ըստ ասեկոսեների՝ երգչուհին հեռացել է Հայաստանից, քանի որ իր նոր հաղորդումը մերժվել է բոլոր հեռուստաընկերությունների կողմից: Մենք ներկայացրել էինք միայն զրույցը երգչուհու եղբոր՝ Սամվել Գրիգորյանի, հետ, ում խոսքով՝ այս խոսակցություններն իրականությանը չէին համապատասխանում:
Bravo.am-ին հաջողվել է կապ հաստատել Արմինե Գրիգորյանի հետ, որն էլ, մեկնաբանելով մամուլում տարածված լուրը, թե արտագաղթի պատճառը բոլոր հեռուստաընկերությունների կողմից իր նոր հաղորդման մերժումն է եղել, ասել է հետեւյալը. «Լուրերը ճիշտ են, բայց մեկնել եմ ոչ միայն այդ պատճառով. որոշել եմ նաև ժամանակավոր հանգստանալ, օդափոխվել ու թարմանալ»: Խոսելով Հայաստան վերադառնալու մասին՝ երգչուհի – հաղորդավարուհին ասել է. «Ուշ թե շուտ բոլորս էլ վերադառնալու ենք` Հայաստանը և հայերին խենթի պես սիրելու շնորհիվ»:
Տիգրանուհի Թասլակյան
Դեռ չե՞ ք հավանել «Առավոտ երիտասարդականի» ֆեյսբուքյան էջը: Շտապեք հավանել եւ կարդալ երիտասարդական թեմաներով լավագույն հրապարակումները :