Եգիպտոսի «Մահմեդական եղբայրներ» շարժումն այսօր հայտարարել է, որ իր թեկնածուն՝ Մոհամեդ Մուրզին, հաղթել է հունիսի 16-17-ին անցկացված նախագահական ընտրություններում։
«Մահմեդական եղբայրներ» շարժումն հայտարարել է, որ Մուրզին «Եգիպտոսի առաջին նախագահն է, որն ընտրվել է ժողովրդի կողմից»։
Նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը շարունակվում է։ Վերջին տվյալներով, Մուրզիի օգտին քվեարկել է ընտրողների շուրջ 52 տոկոսը, իսկ նրա հակառակորդը՝ նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը, ստացել է ձայների 48 տոկոսը։
Ընտրությունների վերջնական արդյունքները ամփոփվելու են հունիսի 21-ին։
«Ազատություն» ռադիոկայան