Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հայտարարությունը

Հունիս 18,2012 13:22

2012թ. ԱԺ կեղծված ընտրությունների հետևանքները տեսանելի է ոչ միայն սոցիալ-տնտեսական ոլորտներում, այլև` վերսկսվել է քաղաքական վրեժխնդրություն այն կուսակցությունների նկատմամբ, որոնք դեռևս պահպանել են քաղաքական կենսունակությունը:

Շարունակվում է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հանդեպ 1998թ. սկսված քաղաքական հետապնդումների հերթական խայտառակ փուլը: Կուսակցության Վաղարշ Վաղարշյան 12 հասցեի կենտրոնական գրասենյակի առգրավման գործընթացը հանգուցալուծվում է, որը սկսվել էր 2008թ. հունիսից:

2012թ. մայիսի 18-ի ՀՀ ԱՆ  դատական ակտերի հարկադիր կատարման թիվ 01/08-119/12 որոշմամբ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը վտարվում է կենտրոնական գրասենյակից, որը` տնօրինում  էր 1996թ.-ից:

Չնայած` ՀՀ Սահմանադրության և ՀՀ կուսակցությունների մասին օրենքի, պետությունը ապահովում է կուսակցությունների բնականոն գործունեությունը, առավել ևս ԱԺ-ի մաս կազմող կուսակցությունները, այնուամենայնիվ` իշխանությունները հետևողական են իրենց հռչակած կարգախոսներին, հավատքով ապահովում են առաջընթաց դեպի քաղաքական մենաշնորհը և վերադարձ միակուսակցական ժամանակաշրջան` իր բոլոր մարդկությանը հայտնի հետևանքներով:

Ժամանակն է հետևություն անելու թե քաղաքական ուժերին, թե հասարակությանը, ելնելով 2013թ. ընձեռնվելիք հնարավորությունից, կանխել ժողովրդին սպասվող հերթական պետականակործան փորձությունից:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության 

Քաղաքական Խորհուրդ

16.06.2012թ.   

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930